
Տնտեսական զարգացման արդյունքով Չինաստանը 2017 թվականին երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի խոշորագույն տնտեսությունների շարքում, հայտնում է «Интерфакс»-ը հղում անելով երկրի Զարգացման և բարենորոգումների պետական կոմտեի նախագահ Հե Լիֆենին:
«2017 թվականին Չինաստանի ՀՆԱ-ն հասել է 82,7 տրիլիոն յուանի, ինչը համապատասխանում է դրա նախորդ տարվա հունվարի 31-ի փոխարժեքով 12,2 տրիլիոն դոլարին: Այս ցուցանիշով մենք աշխարհի առաջին տնտեսությունից՝ ԱՄՆ-ից հետ ենք մնում 7 տրիլիոն դոլարով, բայց աշխարհի երրորդ տնտեսությանը՝ Ճապոնիային գերազանցում ենք նույն 7 տրիլիոն դոլարով: Մենք շարունակում ենք երկրորդ տեղը զբաղեցնել համաշխարհային տնտեսությունների թվում, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ »,- հայտնել է նա:
Հե Լիֆենի խոսքով՝ 2018 թվականին, ըստ հաշվարկների՝ Չինաստանի տնտեսական աճի մոտ 60 տոկոսը ձեռք կբերվի սպառման հաշվին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



