
Top10vpn.com հետաքննություն է անցկացրել և պարզել, թե որքան արժեն Apple-ի օգտահաշիվների գաղտնաբառերը սև շուկայում: Այն մարդիկ, որոնք թեկուզ մեկ անգամ անցել են ֆիշինգային հղումներով պետք է առավել աչալուրջ լինեն:
Չարագործները կարող են ձեռք բերել Apple ID-ի գաղտնաբառ ընդամենը 15,39 դոլարով: Բացի Apple-ի օգտահաշիվներից, խարդախների կայքերում 274 դոլարով կարելի է ձեռք բերել Pay Pal-ի վերաբերյալ տվյալներ, ԱՄՆ-ում բացված բանկային քարտերի հասանելիության գաղտնաբառեր՝ 160,15 դոլարով: Ցանկության դեպքում, կարելի է ձեռք բերել որևէ մարդու անձնագիր՝ 60 դոլարով: Amazon կամ Walmart առցանց խանութների գաղտնաբառերը վաճառվում են ընդամենը 10 դոլարով, իսկ eBay-ինը՝ 12:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



