jkjhkjhkj

10-03-2018 13:14 4360

CB OF CHINA

 

Չինաստանի Ժողովրդական բանկը (ԿԲ) հրաժարվել է կրիպտոարժույթները ճանաչել որպես վճարային միջոց՝ դրանց անվստահելի լինելու պատճառով, հայտարարել է բանկի ղեկավար Չժոու Սյաոչուանը, փոխանցում է РИА Новости-ն:

«Օրինակ, բիթքոինն ու այլ թվային արժույթները շուկա են մուտք գործում շատ արագ, և դրանք այնքան էլ վստահելի չեն: Դրանց արագ տարածումը կարող է բացասական ազդեցություն ունենալ սպառողների վրա», — ասել է նա:

Բանկի ղեկավարը նշել է, որ Չինաստանի ԿԲ-ն դեմ է անվստահելի պրոդուկտների օգտագործմանը՝ որպես վճարային միջոց:

Նա ընդգծել է, որ դրանց օգտագործումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր