
Օգտատերերի տվյալների արտահոսքի՝ Facebook ընկերության նախաձեռնած հետաքննությունը միտված է առաջին հերթին խոցելիությունների վերացմանն ու նման միջադեպերի կանխմանը, այլ ոչ թե այդ տվյալների կիրառման սխեմաների հսկմանը, ասել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ The Wall Street Journal-ում հրապարակված հարցազրույցում:
Ընկերությունը մտադիր է կատարել տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքի ստուգում, որոնք օգտատերերի տվյալների վիթխարի ծավալներ են հավաքում:
Ցուկերբերգի խոսքով՝ դա ընկերության վրա «միլիոնավոր դոլարներ» կնստի:
Facebook-ի ղեկավարն առայժմ չգիտի, թե որքան ժամանակ կշարունակվեն ստուգումները:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



