
Ուոլլ Սթրիթի բանկերում անցյալ տարի բոնուսների միջին չափը կազմել է 184,22 հազար դոլար, այդպիսի վճարումների ընդհանուր գումարն աճել է 17 տոկոսով և հասել 31,7 միլիարդ դոլարի: Սա վերջին չորս տարիների առավելագույն աճն է, գրում է The Wall Street Journal-ը:
Ամերիկյան բանկերում բոնուսների միջին գումարը նվազել է 2008-ին և այդ ժամանակահատվածում կազմել ավելի քան 100 հազար դոլար:
Նյու-Յորք նահանգի Ֆինանսական վերահսկողության վարչության տվյալների համաձայն` 2006 թվականին գրանցվել էր բոնուսների առավելագույն աճ՝ 191.36 հազար դոլար:
Այսպիսով, նախորդ տարվա գումարը շաքտ քիչ պակաս է 12 տարի առաջ գրանցված առավելագույնից, նշում է WSJ- ը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



