
Tesla ընկերության արժեթղթերի գինը Նյու Յորքի ֆոնդային բորսայում նվազել է 5 տոկոսով՝ մեկ արժեթղթի դիմաց հասնելով 252 դոլարի:
Գնանկմանը նպաստել է մի քանի բացասական գործոն՝ այդ թվում նաև ընկերության հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկի անհաջող ապրիլմեկյան կատակը: Մասկն թվիթերյան իր էջում գրել էր, որ Tesla-ն ամբողջովին սնանկ է ճանաչվել:
Բացի այդ, արժեթղթերի գնի նվազման վրա ազդել էր մարտի 23-ին ինքնակառավարման ռեժիմով ընթացող Tesla Model X-ի մասնակցությամբ մահացու ելքով ավտովթարի դեպքը, դրանից մեկ օր անց տեխնիկական խնդիրների պատճառով ընկերության կողմից 123.հազար հատ S մոդել հետ կանչելու որոշումն ու Moody’s վարկանշային գործակալության՝ Tesla-ի վարկանիշը նվազեցնելու քայլը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



