
ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ) թույլ է տվել «Սբերբանկին» և «Яндекс»-ին ստեղծել համատեղ ձեռնարկություն: Այս մասին ասվում է ծառայության կայքէջում:
«Գործարքը չի հանգեցնի մրցակցության սահմանափակմանը», - նշել են ԴՀԾ-ից: Այն մասին, որ «Яндекс»-ն ու «Սբերբանկը» նախատեսում են ստեղծել սեփական ձեռնարկություն, հայտնի է դարձել 2017 թվականի օգոստոսին: Ինչպես նշվել է, այն զբաղվելու է ինտերնետի միջոցով ապրանքների առուվաճառքով:
Ենթակառուցվածքը գնահատվել է 60 միլիարդ ռուբլի: Գործարքի համաձայն, «Սբերբանկը» պետք է 30 միլիարդ ռուբլի ներդնի «Яндекс.Маркет»-ում: Միևնույն ժամանակ, երկու կողմերն էլ կունենան հավասարաչափ բաժնետոմսեր:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



