11-04-2018 10:16
4111

Ամերիկյան Amazon ընկերությունը 2017 թվականին 22.6 մլրդ դոլար է ներդրել գիտական հետազոտությունների բնագավառում, հայտնում է Life.ru-ն:
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի այս ոլորտում կատարված ներդրումների ծավալը կազմում է 76 մլրդ դոլար:
Ներդրում կատարելու առումով առաջատարներն են Amazon, Alphabet, Intel, Microsoft և Apple ընկերությունները:
Amazon-ն այդ ցուցանիշը 2016-ի համեմատ ավելացրել է 41 տոկոսով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



