18-04-2018 11:07
3695

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) բարձրացրել է նավթի համաշխարհային գների կանխատեսումը 2018 թվականի համար` մինչև 62.3 դոլար: Այս մասին հաղորդվում է գերատեսչության նյութերում:
Բացի այդ, բարձրացվել է նաև նավթի միջին գների կանխատեսումը 2019 թվականի համար՝ մեկ բարելի դիմաց մինչև 58,2 դոլար:
«Ֆյուչերսների հիման վրա նավթի միջին երթադրվող գինը 2018-ին կկազմի 62,3 դոլար՝ մեկ բառելի դիմաց, իսկ 2019-ին՝ 58,2»,-ասվում է ԱՄՀ-ի զեկույցի մեջ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



