jkjhkjhkj

18-04-2018 12:58 3886

facebook 4

 

«Ռոսկոմնադզորը» չի բացառում Facebook-ի արգելափակումը, եթե սոցիալական ցանցը չենթարկվի Ռուսաստանի օրենսդրությանը, «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Ժարովը:

«Մինչև 2018 թվականի վերջը մենք կանցկացնենք ընկերության ստուգում, և կան մի քանի կետեր, որոնք պետք է կատարված լինեն. Ռուսաստանի տարածքում երկրի քաղաքացիների տվյալների տեղափակում, ամբողջ արգելված տեղեկատվության հեռացում: Եթե դրանից ոչինչ կամ ինչ-որ բան կատարված չլինի, ապա, հավանաբար, կծառանա արգելափակման հարցը»,- ասել է նա:

Ժարովը նաև պատմել Է, որ «Ռոսկոմնադզորը» պահանջներ չունի արգելափակված Telegram-ի օգտատերերի նկատմամբ, քաղաքացիները կարող են այսուհետև ևս շփվել տվյալ մեսենջերի միջոցով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր