24-05-2018 12:27
4013

Space X և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը ստեղծելու է նոր ծառայություն, որը գնահատելու է լրագրողական հոդվածների հավաստիությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Պատրաստվում եմ ստեղծել կայք, որտեղ հասարակայնությունը կկարողանա գնահատել ցանկացած հոդվածի իսկությունը և ունենալ յուրաքանչյուր լրագրողի, խմբագրի և հրապարակման վստահության վարկանիշը: Մտադիր եմ այն անվանել Pravda…»,- գրել է ձեռնարկատերը Twitter-ի իր էջում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



