26-05-2018 14:00
3772

Կանադական Royal Bank of Canada բանկի զուտ շահույթն ապրիլի 30-ին ավարտված ֆինանսական երկրորդ եռամսյակում աճել է 8,9 տոկոսով՝ մինչև 3,06 մլրդ կանադական դոլար (2,38 մլրդ ԱՄՆ դոլար), կամ մեկ բաժնեթղթի համար 2,06 դոլարով:
Շահույթի ցուցանիշը համընկել է վելուծաբանների կանխատեսումների հետ, հայտնում է Finam-ը:
Ընդ որում, շահույթի աճը դիտարկվել է ֆիզիկական անձանց և փոքր բիզնեսին սպասարկող ստորաբաժանումներում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



