jkjhkjhkj

30-05-2018 10:32 4085

Bank of Cyprus

 

Կիպրական բանկերը լայնածավալ ստուգում և փակում են ռուս հաճախորդների հաշիվները, ինչը մեծ վնաս է հասցնում ռուս մեծահարուստների օֆշորային հետաքրքրություններին: Այս մասին ասվում է Fun and Profit-ի հայտարարության մեջ:

Մասնավորապես, Կիպրոսի խոշորագույն Bank of Cyprus բանկը փակում է Ռուսաստանի ներկայացուցիչների հաշիվները և ստիպում միջոցները տեղափոխել «ՎՏԲ»-ի դուստր Russian Commercial Bank ձեռնարկություն:

Բանկերը նաև հաճախորդներից՝ եկամուտների աղբյուրի վերաբերյալ տեղեկություն են պահանջում. անհրաժեշտ է հարկերի վճարման մասին հաստատող փաստաթղթեր՝ վերջին երկու տարվա համար:

Բացի այդ, հաճախորդներից նաև պահանջում են բիզնեսի կենտրոնացման անշարժ գույքի վերաբերյալ սեփականության վկայական:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր