30-05-2018 12:24
4446

Սննդի առաքման Uber Eats ծառայությունը դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանի տարածքում, հայտնում է РИА Новости-ն:
Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ Uber Eats-ը դառնում է «Յանդեքս: Սնունդ» ծառայության մի մասը, իր օգտատերերն ապագայում ևս կարող են պատվերներ իրականացնել «Մաքդոնալդս» ռեստորանների ցանցից:
Նշենք, որ Uber Eats-ը Ռուսաստանում գործարկվել է նախորդ տարվա փետրվարին, իսկ «Յանդեքսի» կողմից սննդի առաքման ծառայությունը ստեղծվել է այս տարվա մարտին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



