
Էլեկտրամոբիլներ արտադրող Tesla ընկերությունն աշխատանքից կազատի աշխատակիցների մոտ 9 տոկոսին՝ ծախսերի կրճատման և էլեկտրաքառերի թողարկման շահութաբերության պահպանման համար, հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը՝ Twitter-ում:
«Վերջին տարիներին Tesla-ն արագորեն զարգանում ու ծաղկում է, ինչը հանգեցրել է դերերի և որոշ աշխատանքային գործառույթների որոշակի կրկնաբանության: Դա արդարացված էր անցյալում, բայց դժվար է արդարացնել այժմ»,- նշել է նա:
2017 թվականի դեկտեմբերի դրությամբ Tesla-ում աշխատում էր 37 հազար 543 մարդ:
Tesla-ն մայիսի սկզբին վնասների մասին է նշել: Այս տարվա առաջին եռամսյակում՝ կորուստները դարձել են ռեկորդային՝ 710 միլիոն դոլար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



