
Deutsche Bank-ը գործարկել է eVault, որն իրենից ներկայացնում է փաստաթղթերի փոխանակման համար պահուստային թվային համակարգ:
Ինչպես նշել են բանկից՝ eVault- ն իրավական լուծում է բնօրինակ էլեկտրոնային ֆայլերը մի կողմից մյուսին փոխանցելու համար՝ միևնույն ժամանակ պահպանելով յուրահատուկ թվային սեփականության իրավունքը:
Հաղորդվում է, որ eVault հարթակն ապահովում է սեփականատերերի միջև փոխանակվող փաստաթղթերի նույնականացումը, անկախ կրկնօրինակված էլեկտրոնային ֆայլերի քանակից:
Պահուստային թվային համակարգը թույլ է տալիս փոխանակվող փաստաթղթերը կեղծարարությունից զերծ պահել:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



