jkjhkjhkj

27-06-2018 15:30 3970

Bank of Estonia

 

Էստոնիայի Կենտրոնական Բանկի տվյալով՝ այս տարի երկրի տնտեսությունը թույլ արդյունք է ցույց տալու: Եթե վեց ամիս առաջ, Էստոնիայի Բանկը 2018 թվականի համար կանխատեսել էր ավելի քան 4 տոկոս տնտեսական աճ, ապա, ըստ վերջին տվյալների՝ այն կազմելու է 3.5 տոկոս:

Կարճ ժամանակահատվածում՝ Էստոնիայի Բանկը կանխատեսում է 3 տոկոսանոց գնաճ, սակայն արդեն 2020 թվականին այն կկազմի 2 տոկոս, իսկ աշխատավարձերը կշարունակեն բարձրանալ՝ 7 տոկոսով:
Երկրում միջին աշխատավարձը կկազմի 1468 եվրո:

Նշվում է նաև, որ 2020-ին կարող է աճել գործազրկության ցուցանիշը, քանի որ աշխատանք փնտրողների մեծամասնությունը հնարավոր է չհամապատասխանի գործատուների պահանջներին:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր