
2018 թվականի հունվար-մարտ ամիսներին ուկրաինացի միգրանտները հայրենիք են փոխանցել 34,2 տոկոս ավելի գումար, քան 2017 թվականի նույն ժամանակահատվածում, հայտնել է Ուկրաինայի Ազգային Բանկը:
Այս տարի առաջատար է Լեհաստանը: Նախորդ տարվա համեմատ այդ երկրից փոխանցումները դեպի Ուկրաինա աճել են 44,9 տոկոսով՝ կազմելով 865 միլիոն դոլար:
Երկրորդ տեղում Ռուսաստանն է: 2017-ի համեմատ՝ այդ երկրից փոխանցումները 8,3 տոկոսով կրճատվել են՝ կազմելով 300 միլիոն դոլար:
Եռյակը եզրափակում է ԱՄՆ-ն. ծավալներն աճել են 29,7 տոկոսով և կազմել 192 հազար դոլար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



