
Facebook-ի տեխնիկական սխալի պատճառով արգելահանվել են մոտ 800 հազար օգտատիրոջ «սև ցուցակում» գտնվող մարդիկ, ասվում է ընկերության կայքում, փոխանցում է Korrespondent.net-ը:
Մայիսի 29-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում «սև ցուցակում» ներառված օգտատերերը կարողացել են տեսնել բոլորին հասանելի հրապարակումները, սակայն միայն ընկերների համար հրապարակված կոնտենտին հասանելիություն չեն ունեցել։
Հաղորդվում է նաև, որ օգտատերը կարող էր մեսենջերով հաղորդագրություն հղել նրան, ով իրեն արգելափակել էր։ Ընկերությունն ուղղել է սխալը և արգելափակել բոլորին։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



