
«Ռայֆայզենբանկը» փոփոխության է ենթարկել «Անհատական» և «Վերաֆինանսավորում» վարկերի պայմանները:
Այժմ վարկային պայմանագրի ժամկետի ամբողջ ընթացում տոկոսադրույքները հաշվարկվելու են 10,99 տոկոսով:
Նախկինում, առաջին մեկ տարվա համար գործում էր 11,99 տոկոսադրույք, իսկ երկրորդ տարուց սկսած՝ այն նվազում էր երկու տոկոսով:
Եթե հաճախորդը հրաժարվում էր ապահովագրությունից, ապա նրա համար գործում էր տարեկան 15,99 տոկոսադրույք:
Ֆինանսավորումը տրամադրվում է 5 տարով՝ առանց գրավի և երաշխավորների: Վարկի չափը կարող է կազմել 2 միլիոն ռուբլի:
Եթե վարկը տրամադրվում է վերաֆինանսավորման նպատակով, և վարկառուն հայտնում է դրա նպատակային լինելու մասին, ապա դրույքը 8 տոկոսային կետով ավելանում է:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



