
Հասարակությունը շատ աղքատ գիտելիքներ ունի փողերի վերաբերյալ, իսկ ինտերնետն ու սոցիալական ցանցերը խառնում են իրականությունն ու հորինվածությունը, ինչի հետևանքով էլ կրիպտոարժույթների թեմայի շուրջ անհեթեթություն է տեղի ունենում, վստահ է Ֆինլանդիայի ֆինանսական կայունության և վիճակագրության նախարարությանն առընթեր Թվային Կենտրոնական Բանկի ղեկավար Ալեքսի Գրիմը:
Նա գրել է «Կրիպտոարժույթների մեծ սուտը» զեկույցը, որում նեգատիվ վերաբերմունք է արտահայտել թվային փողերի նկատմամբ, հայտնում է Cointelegraph-ը:
Ֆինլանդիայի Բանկի ներկայացուցիչը գրել է, որ կրիպտոարժույթները չեն կարող լինել իրական փողերի կարգավիճակում՝ դրանք գոյություն չունեցող ակտիվների հաշվարկման համակարգ է: Գրիմը դա բացատրել է նրանով, որ բլոկչեյնն իրականում տվյալների պահպանման տեխնոլոգիա է:
Մետաղադրամները չեն համապատասխանում փողերի հիմնական հատկանիշներին, նշել է նա:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



