jkjhkjhkj

07-07-2018 10:07 6540

Austria 1

 

Ավստրիայում գործատուները կարող են 12-ժամյա աշխատանքային օր սահմանել՝ առանց աշխատավարձի բարձրացման: Այդ օրենքն ընդունել է երկրի խորհրդարանը, փոխանցեւմ է Korrespondent-ը:

Փոփոխություններն ընդունելուն հավանություն են տվել կանցլեր Սեբաստիան Կուրցի «Ավստրիական ժողովրդական կուսակցության» պատգամավորները, «Ազատություն» կուսակցության աջ պոպուլիստները և Neos ընդդիմադիր կուսակցության լիբերալները:

Օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին, թեև նախատեսվում է, որ այն կսկսի գործել միայն 2019-ի հունվարի 1-ից:

Նախկինում օրենքը թույլ էր տալիս օրական առավելագույնը 10 ժամ կամ շաբաթական 50 աշխատել, այժմ թույլատրվում է օրական 12 և շաբաթական 60 ժամ:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


✕

Հաճախ ընթերցված նյութեր

✕