07-07-2018 12:34
3977

Ռուսաստանում գնաճի տեմպերը հունիսի տվյալով անսպասելիորեն արագացել են մինչև 0,5 տոկոս՝ մայիսի և ապրիլի արձանագրված 0,4-ից, մարտի 0.3-ից, փետրվարի 0,2-ից և հունվարի 0,2-ից հետո, հայտնում է «Ռոսստատը»:
2018 թվականի հունվար-հունիս ամիսներին գներն աճել են 2,1 տոկոսով:
2017-ի հունիսին գնաճն ավելի բարձր էր՝ 0,6 տոկոս: «Ռոսստատի» տվյալով՝ 2018 թվականի հունիսին տարեկան գնաճը նվազել է մինչև 2,3 տոկոս՝ մայիս-մարտի 2,4 տոկոսի համեմատ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



