07-07-2018 13:33
4082

«Սբերբանկի» զուտ շահույթը 2018 թվականի առաջին 6 ամիսներին ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտով, աճել է 25,5 տոկոսով՝ մինչև 397,783 մլրդ ռուբլի, ասվում է բանկի հաշվետվության մեջ:
Հունիսին բանկն աշխատել է 66,3 մլրդ ռուբլի զուտ շահույթ: Զուտ տոկոսային եկամուտը նշված ժամանակահատվածում աճել է 7 տոկոսով՝ կազմելով 620,1 մլրդ ռուբլի: Աճը պայմանավորված է աշխատող ակտիվների ծավալների ավելացմամբ և հաճախորդներից ներգրաված միջոցների արժեքի նվազումով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



