09-07-2018 10:07
3751

Ամերիկյան Apple ընկերության շուրջ կրկին սկանդալ է հասունանում, հայտնում է Daily-ն:
Այս անգամ խոսքը Siri ձայնային օգնականի մասին է, որն օգտագործում է ընկերությունն իր բջջային սարքերի համար:
Խոսքի ճանաչման համակարգերի մշակմամբ զբաղվող AVRS ընկերությունն Apple-ին կասկածում է հեղինակային իրավունքի խախտման համար: Այսպես, ընկերության ներկայացուցիչները որոշել են դատի տալ տեխնոլոգիական հսկային, որն իբր Siri-ի ստեղծման համար օգտագործել է ալգորիթմեր, որոնք մշակել է AVRS-ը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



