
PayPal խոշորագույն վճարային համակարգը 2.2 միլիարդ դոլարով եվրոպական ֆինանսատեխնիկական iZettle AB ստարտափը գնելուց հետո՝ շարունակում է կրկին ձեռք բերելու նպատակով որևէ նոր ընկերերության որոնման աշխատանքները:
PayPal-ի գործադիր տնօրեն Դեն Շուլմանը գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ մի քանի ստարտափ գնելու համար իրենք որևէ ջանք չեն խնայում:
Նրա խոսքով՝ PayPal-ը պատրաստ է տարեկան 3 միլիարդ դոլար տրամադրել լրացուցիչ բիզնեսների ներգրավման համար, ինչը թույլ կտա ավելի ընդլայնել իրենց ընկերության հնարավորությունները:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



