11-07-2018 12:55
4080

Ռուսական Mail.ru Group-ը հայտնվել է այն ընկերությունների ցանկում, որոնք հասանելիություն են ստացել Facebook-ի օգտատերերի տվյալներին, հայտնում է CNN-ը:
Հաղորդվում է, որ 2015 թվականին ընկերությունը, որը հավելվածներ էր մշակում սոցիալական ցանցի համար՝ կարող էր տեղեկություններ ստանալ օգտատերերի և նրանց ընկերների մասին:
Մասնավորապես՝ Mail.ru Group-ը կարող էր պարզել օգտատերերի անունները, սեռը, ծննդյան տարեթիվը, գտնվելու վայրը, բացի այդ տեսնել նրանց նկարներն ու հավանած փոստերը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



