16-07-2018 13:26
3870

Facebook-ի կիսահաղորդչային տեխնոլոգիաների զարգացման գծով փոխնախագահ է նշանակվել Շահրիար Ռաբին:
Նա ընկերություն է եկել Google-ից, հայտնում է Bloomberg-ը:
Հաղորդվում է, որ տարվա սկզբից սոցցանցը ձևավորում է մեծ թիմ սեփական չիպեր արտադրելու համար, իսկ այժմ Ռաբիի տեղափոխումով մեծ մրցակցային առավելություն է ստացել: Հենց նա է Google-ում աշխատել Visual Core պրոցեսորի մշակման վրա, որը պատասխանատու է Pixel 2 սմարթֆոնով արված լուսանկարների մշակման համար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



