
«Յունիսթրիմի» փաստաբանները Ռուսաստանի Կենտրոնական Բանկին բողոք են ներկայացրել ընդդեմ մրցակից վճարային համակարգ «Զոլոտայա Կորոնայի», գրում է «Ведомости»-ն:
Նրանք «Զոլոտայա Կորոնային» մեղադրում են աշխատանքային հեղինակությունը սևացնելու համար: «Զոլոտայա Կորոնան» «Յունիսթրիմի» գործընկերներին նամակներ է ուղարկել, որոնցում ասվում է վճարային համակարգի անկայունության և ոչ ապահով լինելու մասին: Փաստաթղթում «Յունիսթրիմը» համեմատվում է «Լիդերի» հետ, որի արտոնագիրը չեղարկվել էր:
«Յունիսթրիմում» պնդում են, որ մրցակցի նամակների հետևանքով հաճախորդների կորուստ է նկատվում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



