
Apple ընկերությունը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները՝ ստանալով 53,26 մլրդ դոլարի չափով հասույթ: Դա 17 տոկոսով ավելի է, քան 2017 թվականի նույն ժամանակաշրջանում և երրորդ եռամսյակի լավագույն ցուցանիշն է բոլոր տարիների ընթացքում, վկայում է Apple-ի եռամսյակային հաշվետվությունը:
Հաշվետվության համաձայն, եռամսյակի ընթացքում զուտ շահույթն աճել է 32 տոկոսով՝ մինչև 11,52 մլրդ դոլար: Դա ավելի բարձր է, քան մեկ բաժնետոմսի դիմաց 2,17 դոլարը, որը կանխատեսում էին տասը վերլուծաբաններ, որոնց ավելի վաղ հարցում էր արել Zacks Investment Research հետազոտական ֆիրման:
Apple-ն ակնկալում է, որ այս տարվա չորրորդ եռամսյակում իր եկամուտները կկազմեն 60-62 մլրդ դոլար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



