jkjhkjhkj

02-08-2018 14:10 4569

Facebook 1

 

Ամերիկյան Facebook ընկերության տեղեկատվական անվտանգության տնօրեն Ալեքս Սթամոսը հայտնել է, որ օգոստոսի 17-ին լքելու է պաշտոնը:

New York Times թերթը հղում անելով իրազեկ աղբյուրին մարտին հայտնել էր, որ Սթամոսը պատրաստվում է պաշտոնը լքել ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում սոցիալական ցանցի դերի շուրջ առկա ներքին տարաձայնությունների ֆոնին:

«Facebook-ում իմ վերջին օրը կդառնա օգոստոսի 17-ը, ու թեև ես այլևս չեմ վայելի այնտեղ իմ ընկերների հետ կողք-կողքի աշխատելու հաճույքը, ուրախ եմ, որ կան այդքան շատ նվիրված, խելացի և հմուտ մարդիկ, որոնք կշարունակեն լուծել այդ խնդիրները»,- գրել է Սթամոսը Facebook-ի իր էջում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


✕

Հաճախ ընթերցված նյութեր

✕