
Մեկ շաբաթում Ռուսաստանի միջազգային պահուստներն աճել են 0,3 տոկոսով և հուլիսի 27-ի դրությամբ կազմել 459,5 մլրդ դոլար՝ հուլիսի 20-ի 457.9 մլրդ դոլարի դիմաց, հայտնում է Ռուսաստանի Բանկը:
«Միջազգային պահուստների ծավալը շաբաթվա ընթացքում ավելացել է 1,6 միլիարդ դոլարով կամ 0.3 տոկոսով և հուլիսի 27-ի դրությամբ կազմում է 459,5 միլիարդ դոլար», - ասել են ԿԲ-ից:
Ռուսաստանի միջազգային (ոսկով) պահուստներն իրենցից ներկայացնում են բարձր իրացվելիություն ունեցող արտասահմանյան ակտիվներ, դրանք գտնվում են Ռուսաստանի բանկի և կառավարության տրամադրության տակ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



