
2018 թվականի մայիսին օգտագործված բիթքոինների ծավալը, որպես վճարային միջոց՝ կրճատվել է մինչև 60 միլիոն դոլար, չնայած նախորդ տարվա սեպտեմբերին այն գերազանցեւմ էր 411 միլիոն դոլարը, գրում է Bloomberg-ը:
Այն ժամանակահատվածում, երբ կրիպտոարժույթների գինը 20 հազար դոլարից հասել էր 6 հազարի՝ մարդիկ սկսել էին ավելի քիչ օգտագործել դրանք՝ ապրանքների կամ ծառայությունների վճարման համար:
2018 թվականի հունիսին BitPay, Coinfy, GoCoin և այլ վճարային համակարգերով անցել է 69 միլիոն դոլարի բիթքոին: Նախորդ տարվա ամռանն այդ ցուցանիշը կազմում էր 270 միլիոն դոար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



