jkjhkjhkj

15-08-2018 14:01 3603

Global Liveability Ranking 18

 

The Economist բրիտանական պարբերականը հրապարակել է աշխարհում ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների ամենամյա Global Liveability Ranking 2018 վարկանիշը:

Առաջին տեղը զբաղեցրել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ տեղում ավստրալական Մելբուռնն է, երրորդում՝ Ճապոնիայի Օսակա քաղաքը:

Վարկանիշի առաջին տասնյակում նաև տեղ են գտել Կանադայի Կալգարի քաղաքը, Ավստրալիայի Սիդնեյը, Կանադայի Վանկուվերը, Ճապոնիայի Տոկիոն, Կանադայի Տորոնտոն, նաև Դանիայի Կոպենհագենն ու Ավստրալիայի Ադելաիդա քաղաքները:

Ապրելու համար ամենից ոչ պիտանի քաղաքը, The Economist-ի վարկածով, դարձել է սիրիական Դամասկոսը: Վարկանիշը կազմվել է մի շարք այնպիսի ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ առողջապահությունը, մշակութային զարգացման աստիճանը, շրջակա միջավայրի մաքրությունը, կրթությունը և ենթակառուցվածքի զարգացման մակարդակը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր