Յունիստրիմ օնլայն դրամական փոխանցումների համակարգն օգտվողների համար դարձել է ավելի հարմարավետ: Այսուհետև յուրաքանչյուր հաճախորդ unistream.ru կայքում կարող է մուտք գործել իր անձնական գրասենյակ և դիտել օնլայն փոխանցումների վերաբերյալ տեղեկատվությունը, նաև ստուգել ընթացիկ փոխանցման կարգավիճակը:
Անձնական գրասենյակի միջոցով կարելի է կատարել ինչպես նոր փոխանցումներ, այնպես էլ կրկնել առավել վաղ կատարած գործարքը: Կրկնակի կատարվող փոխանցումների ժամանակ տվյալները լրացվում են ավտոմատ կերպով: Բացի այդ, անձնական գրասենյակում օգտվողը կարող է պահպանել փոխանցման համարով կտրոնը` օգտվելով համակարգչից, նոութբուքից, պլանշետից կամ հեռախոսից:
Անձնական գրասենյակ կարելի է մուտք գործել հաշված վայրկյանների ընթացքում: Անգամ ծածկագիր և գաղտնաբառ ստեղծելու և հիշելու կարիք չկա. մուտքն անձնական գրասենյակ իրականացվում է հաճախորդի հեռախոսահամարով, իսկ մեկանգամյա օգտագործման գաղտնաբառն ուղարկվում է օգտվողի բջջային համարին: Նոր գաղտնաբառի ձևավորումը յուրաքանչյուր մուտքի ժամանակ բարձրացնում է անվտանգության մակարդակը:
«Յունիստրիմն անընդհատ բարձրացնում է մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը: Օգտվողների համար մշակելով Անձնական գրասենյակ` մենք հաշվի առանք հաճախորդների կարծիքը, ում համար շատ կարևոր էր ամբողջ տեղեկատվությունը մեկ տեղում ունենալը և արագ փոխանցումներ կատարելը: Հաճախորդները կարևորում են ծառայության հարմարավետությունը: Հուսով ենք, նրանք կգնահատեն Անձնական գրասենյակի օգտակարությունն ու կայն հնարավորությունները», - նշել է Յունիստրիմ բանկի Վարչության նախագահ Կիրիլ Պալչունը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am


