22-08-2018 11:36
2733

2018 թվականի յոթ ամիսներին Վրաստանը զբոսաշրջության հաշվին վաստակել է 1,7 միլիարդ դոլար, ասվում է երկրի վիճակագրական ծառայության նյութերում:
Ամենից շատ եկամուտ ստացվել է հուլիսին՝ 431 միլիոն դոլար, ինչը 13,7 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ընդհանուր առմամբ՝ Վրաստան է ժամանել 4,600,988 զբոսաշրջիկ, տարեկան կտրվածքով գրանցվել է 12,9 տոկոս աճ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



