24-08-2018 13:14
2677

Ամերիկյան Apple-ի ղեկավարն ընկերության գրանցած հաջողությունների համար ստանալու է ընկերության 560 հազար բաժնետոմս, հայտնում է internetua.com-ը:
Արժեթղթերի ընդհանուր գինը կազմում է 120,4 մլն դոլար: Հայտարարված քանակի մի կեսը դրված է Քուկի անունով՝ որպես Apple-ի ղեկավարի, մյուս կեսը՝ բաժնետերերի շահաբաժինները վճարելու համար:
Նմանատիպ պայմաններ Քուկը կիրառել էր նաև անցյալ տարի, սակայն այն ժամանակ բաժնետոմսերը էժան էին վաճառվել, և բոնուսը կազմել էր 89 մլն դոլար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



