27-08-2018 10:33
2566

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են պետաշխատողների ապարատի մասշտաբային օպտիմալացում իրականացնել՝ դրա շրջանակում երկու տարվա ընթացքում կրճատելով ավելի քան 14500 աշխատատեղ, հայտնել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը, փոխանցում է ТАСС-ը:
Մասնավորապես՝ 2019 թվականին իշխանությունները մտադիր են կրճատել մոտ 4.500 աշխատեղ, իսկ 2020թ.՝ ավելի քան 10 հազար:
Կառավարությունը այդպիսով կկատարի նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական ծրագրերից մեկը՝ պետական ապարատի օպտիմալացումը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



