jkjhkjhkj

28-08-2018 10:27 2590

Ernst Young1

 

Անցյալ տարի Amazon-ը, Alphabet-ը և Samsung-ը հետազոտությունների և մշակումների համար մոտ 50 մլրդ եվրո են ծախսել։ Նման հաշվարկներ է ներկայացրել Ernst & Young ընկերությունը:

Առումով առաջին տեղում Amazon-ն է՝ ավելի քան 20 մլրդ դոլար արդյունքով։ Նրան հաջորդում է Alphabet ընկերությունը, որը շուրջ 15 մլրդ եվրո է ծախսել։ Հարավկորեական Samsung ընկերությունը եզրափակում է առաջատարների եռյակը։ Ընկերության ծախսերը գերազանցել են 13 մլրդ եվրոն։

Հետազոտությունների և ուսումնասիրությունների վրա ավելի քան 11․5 մլրդ եվրո է ծախսել Intel ընկերությունը։

Վարկանիշային աղյուսակում հայտնված 500 ընկերություններ մեկ տարում տվյալ ուղղությամբ 532 մլրդ եվրո են ծախսել։

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր