jkjhkjhkj

28-08-2018 16:35 3020

Trump1

 

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հանդես Է եկել Google-ի հասցեին քննադատությամբ՝ հայտարարելով, որ որոնիչում ինքն իր մասին տեսել է միայն «ստահոդ զանգվածային լրատվամիջոցների» նորությունները, հայտնում է «Интерфакс»-ը:

«Նրա խոսքով՝ ԶԼՄ-ները լուրերն այնպես են կեղծում, որ գրեթե բոլոր պատմություններն ու նորությունները վատը լինեն ինձ և մյուսների համար»,- գրել է Թրամփը թվիթերում:

«Google-ը և մյուսները ճնշում են պահպանողականների ձայները և թաքցնում լավ տեղեկատվությունն ու նորությունները: Նրանք վերահսկում են այն, թե ինչը մենք կարող ենք և չենք կարող տեսնել»,- գրել է Թրամփը:

Նա հայտարարել է, որ դա «շատ լուրջ» խնդիր է, և ինքը մտադիր Է զբաղվել դրանով:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր