29-08-2018 12:16
2613

Ամերիկացի գործարար և Berkshire Hathaway Inc. ներդրումային հոլդինգի հիմնադիր Ուորեն Բաֆֆեթը մտադիր է առնվազն 300 մլն դոլար ներդնել հնդկական Paytm էլեկտրոնային վճարային համակարգի զարգացմանը, հայտնում է Financial Times-ը հղում անելով իր աղբյուրներին:
Դա կարող է դառնալ Բաֆֆեթի ամենամեծ ներդրումը հնդկական շուկայում: Holding Berkshire Hathaway Inc. կարող է մեծացնել գումարի չափը, եթե Paytm-ը լավ արդյունքներ ցույց տա շուկայում:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



