30-08-2018 12:17
3132

Acer ընկերությունը Բեռլինում ներկայացրել է Swift 7 նոթբուքի նոր տարբերակը՝ անվանելով այն աշխարհի ամենաբարակն ու թեթևը: Այն ունի ընդամենը 10 մմ հաստություն:
Նոթբուքը հագեցած է 8-րդ սերնդի 5 Վտ հզորությամբ Intel Core i7 պրոցեսորով, իսկ դիսփլեյը զբաղեցնում է պատյանի 92 տոկոսը: Այն կշռում է 1 կգ-ից էլ պակաս:
Ընկերությունից տեխնիկական բնութագիրը դեռ չեն բացահայտնում, նաև չի հաղորդվում, թե երբ վաճառքի կհանվի:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



