
Ֆոնդային շուկաներում երկուշաբթի բաժնետոմսերի աճով առաջատար է էլեկտրոմոբիլներ արտադրող ամերիկյան Tesla (NASDAQ:TSLA) ընկերությունը, որը 4,24 տոկոսով աճ է գրանցել՝ մինչև 274,39 դոլար: Աճը գրանցվել է այն լուրի ֆոնին, որ Model 3 ավտոմեքենաների մատակարարումը սկսվելու է անխափան:
Չինական հսկա Alibaba-ի (NYSE:BABA) բաժնետոմսերը հիմնադիր Ջեք Մաի հրաժարականի մասին լուրերից հետո անկում են գրանցել 2,45 տոկոսով՝ մինչև 158,44 դոլար:
Էլեկտրոնիկա արտադրող Apple-ր բաժնետոմսերը ևս նվազել են. 1,79 տոկոսով՝ մինչև 217,48 դոլար: Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության ֆոնին: Ամերիկացի առաջնորդը նշել էր, որ Apple-ն պետք է տեխնիկա արտադրի բացառապես ԱՄՆ տարածքում՝ մաքսատուրքերից խուսափելու համար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



