
Եվրոպան՝ զարգացող շուկաների թուլացման պատճառով, հնարավոր է դառնա նոր գլոբալ ճգնաժամի էպիկենտրոնը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը հղում անելով Bank of America Merrill Lynch-ին:
Փորձագետ Թոմի Ռիքեթսը ասել է, որ եվրոպական ֆոնդային ցուցիչները վերջին տարիներին ցածր արդյունք են գրանցում, իսկ զարգացող երկրների արժույթը նվազել է դոլարային լիկվիդացիայի խստացման ֆոնին:
Զարգացող շուկաների թուլացումը կարող է հարվածել Եվրոպային: Այդ բանից հետո շղթայական ռեակցիան կհասնի ԱՄՆ-ին: Ճգնաժամի մեկ այլ սցենար կապում են եվրոյի աճման հետ, քանի որ եվրոպացի ներդրողները իրենց շահույթը կներդնեն զարգացող շուկաներում և կսկսեն առաջնորդվել ավելի կոշտ պայմաններով:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



