
Alibaba Group-ը, «Մեգաֆոնը», Mail.ru Group-ն ու Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը (ՈՒՆՌՀ) Ռուսաստանում ստեղծում են սոցիալական առևտրի համատեղ ձեռնարկություն: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Արևելյան տնտսեական ֆորումում:
Համատեղ ձեռնարկությունը կոչվելու է AliExpress Russia: Այս քայլի նպատակն է Ռուսաստանում «հիմնական սպառողական ինտերնետային և e-commerce հարթակների ինտեգրումը»: Կողմերը մտադիր են գործարքն ավարտին հասցնել 2019-ի երկրորդ կեսին:
Որպես հիմք նոր համատեղ ձեռնարկության համար ձառայելու է AliExpress ռուսական բիզնեսը, որը ներառված է Alibaba Group-ում:
Դրա դիմաց հոլդինգը ստանալու է ձեռնարկությունում 48 տոկոս: «Մեգաֆոնին հասնելու է 24 տոկոսը Mail.ru Group-ին՝ 15 տոկոսը, իսկ ՈՒՌՀ-ին՝ 13 տոկոս:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



