14-09-2018 10:06
2787

Թուրքիայում առաջիկա 30 օրվա ընթացքում կխզվեն ու թուրքական լիրայով կվերակնքվեն դոլարով կնքված առքուվաճառքի պայմանագրերը, հայտնում է Resmi պարբերականը։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման որոշում է կայացրել ազգային արժույթի արժեքը հնարավորինս պահպանելու նպատակով։
Վերջին շրջանում թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել հատկապես ամերիկյան դոլարի նկատմամբ, ինչը լուրջ տնտեսական ճգնաժամի պատճառ է դարձել երկրում։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ աշխարհը պետք է ազատվի դոլարից կախվածությունից։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



