
2018 թվականի երկրորդ կեսին նոր iPhone-ների մատակարարումները կգերազանցեն 85 միլիոնը. iPhone Xs, Xs Max և XR նոր մոդելների շնորհանդեսից հետո նման կանխատեսում են արել Digitimes Research-ի վերլուծաբանները:
Գնահատականը հիմնված է մատակարարումների շղթայի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև iPhone-ների վաճառքի ծավալի վրա՝ գրում է internetua.com-ը: Փորձագետները համարում են, որ iPhone XR բյուջետային մոդելը կկազմի մատակարարումների ավեի քան 50 տոկոսը:
Ըստ մասնագետների՝ Apple-ը շեշտը դնում է iPhone XR-ի վրա՝ չնայած այն բանին, որ այդ մոդելի իրացումը կսկսվի մոտավորապես 1 ամիս ավելի ուշ, քան երկու այլ մոդելներինը:
iPhone XR-ի վաճառքի մեկարկը նշանակված է հոկտեմբերի 26-ին, իսկ iPhone Xs և Xs Max-ը՝ սեպտեմբերի 21-ին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



