15-09-2018 13:29
5587

2018 թվականի օգոստոսին միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտը կազմել է 441 միլիոն դոլար, ինչը բացարձակ ռեկորդային ցուցանիշ է:
Ըստ երկրի Ազգային Բանկ՝ հուլիսին այդ գումարը կազմում էր 400 միլիոն դոլար: Հուլիս-օգոստոս ամիսներին զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 872 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ հունվար-օգոստոս ամիսները երկրի բյուջե են բերել 2,2 միլիարդ դոլար:
Ընդհանուր առմամբ՝ հուլիսին և օգոստոսին Վրաստան է ժամանել մոտ 2,5 միլիոն զբոսաշրջիկ:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



