
JPMorgan Chase-ի ռազմավարության գծով փորձագետներ Ջոն Նորմանդի և Ֆեդերիկո Մանիկարդիի կանխատեսումներով՝ 2020 թվականին տնտեսական ճգնաժամի հետևանքներն ավելի մեղմ են լինելու, քան 2007-2008 թվականներին:
Նրանք հիշեցրել են, որ S&P 500 ինդեքսն այդ ժամանակ 54 տոկոսով անկում էր ապրել:
Վերլուծաբանները նշել են, որ սպասվող տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելուն կարող են նպաստել զարգացող շուկաներում ակտիվների արժեքի նվազեցումը:
Նորմանդն ու Մանիկարդին մատնանշում են , որ այս պահին հնարավոր չէ կանխատեսել, թե որքան կտևի 2020-ի ճգնաժամը:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



