
Գերմանիայի Deutsche Bank խոշորագույն բանկը նախատեսում է Լոնդոնից 450 մլրդ եվրո ակտիվներ տեղափոխել Ֆրանկֆուրտ՜ Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից ուժեղացող ճնշման կապակցությամբ, հայտնել է Financial Times թերթը:
Հրատարակության տվյալով՝ ԵԿԲ-ն պնդում է, որ Deutsche Bank-ը պետք է 75 տոկոսով նվազեցնի իր կապիտալը Մեծ Բրիտանիայում, որպեսզի Լոնդոնի նրա մասնաճյուղը համապատասխանի այն չափանիշներին, որոնք սահմանված են եվրոպական բանկերի՝ երրորդ երկրներում գտնվող մասնաճյուղերի համար:
Մեծ Բրիտանիան նման երկիր կդառնա 2019 թվականի մարտին Եվրամիությունից դուրս գալուց հետո: Լոնդոնում Deutsche Bank-ի ակտիվները կազմում են մոտ 600 մլրդ եվրո
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



